Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

նպատակ գո

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ նպատակ

վանկեր՝ ն(ը)•պա•տակ 

Ստուգաբանություն

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *ni-patak (pat-ի համար հմմտ. խոտանասակերեն pāra, օսերեն fat, յաղնոբերեն pāt «նետ»):

Գոյական

  1. այն, ինչի ձգտում են՝ ուզում են հասնել, ձգտման առարկան  Նպատակը նրա մեջ արդարացնում էր ամեն տեսակ միջոցներ: (Րաֆֆի)
  2. նշանառության առարկա՝ կետ  Գնդակը թեև դիպավ յուր նպատակին, բայց հարվածը մահաբեր չեղավ: (Րաֆֆի)
  3. դիտավորություն, մտադրություն
  4. նկատառում

Հոմանիշներ

  1. դիտավորություն, ծրագիր, մտադրություն
  2. տե՛ս իղձ
  3. տե՛ս նպատակադրություն
  4. տե՛ս նպատակակետ

Արտահայտություններ

  1. նպատակ դնել՝ ունենալ - մտադրության՝ գործունեության որոշակի առարկա ունենալ, իր գործունեության՝ վարմունքի և այլնի նպատակը համարել
  2. նպատակի պարագա (քրկն․) - գործողության նպատակը ցույց տվող պարագայական լրացում
  3. նպատակին հասնել - նպատակը՝ դիտավորությունն իրագերծել
  4. նպատակին ծառայել - օգտագործել որևէ նպատակի համար
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը