1991
Արտաքին տեսք
| Տարիներ |
|---|
| 1987 · 1988 · 1989 · 1990 — 1991 — 1992 · 1993 · 1994 · 1995 |
| Տասնամյակներ |
| 1970‑ականներ · 1980‑ականներ — 1990‑ականներ — 2000‑ականներ · 2010‑ականներ |
| Դարեր |
| 19-րդ դար — 20-րդ դար — 21-րդ դար |
| Գրիգորյան օրացույց | 1991 MCMXCI |
| Հուլյան օրացույց | 1990—1991 (հունվարի 14 -ից) |
| Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7499—7500 (սեպտեմբերի 14-ից) |
| Հռոմի հիմնադրումից սկսած | 2743—2744 (մայիսի 4-ից) |
| Հայկյան տոմար | 4483—4484 (օգոստոսի 11-ից) ՏՆՁԳ—ՏՆՁԴ |
| Հրեական օրացույց |
5751—5752 ה'תשנ"א — ה'תשנ"ב |
| Իսլամական օրացույց | 1411—1412 |
| Չինական օրացույց | 4687—4688 庚午 — 辛未 սպիտակ ձի — սպիտակ գառ |
| Եթովպական օրացույց | 1983—1984 |
| Հին հնդկական օրացույց | |
| - Վիկրամ սամվատ | 2047—2048 |
| - Շակա սամվատ | 1913—1914 |
| - Կալի յուգա | 5092—5093 |
| Իրանական օրացույց | 1369—1370 |
| Բուդդայական օրացույց | 2534 |
1991 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1991 թվականն է, XX դարի 91-րդ տարին։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլ 9 - Վրաստանը անկախացավ Խորհրդային Միությունից
- Հունիս 25 - Սլովենիան անկախացավ Հարավսլավիայից
- Օգոստոս 20 - Էստոնիան անկախացավ Խորհրդային Միությունից
- Օգոստոս 24 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից
- Օգոստոս 25 - Բելառուսը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից
- Օգոստոս 27 - Մոլդովան հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից
- Սեպտեմբեր 2 - Արցախը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից
- Սեպտեմբեր 9 - Տաջիկիստանը անկախացավ Խորհրդային Միությունից
- Սեպտեմբեր 21 - Հայաստանը անկախացավ
- Դեկտեմբերի 8 - Ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցություն
- Դեկտեմբերի 25 - ՌԽՖՍՀ-ը լուծարվում է Ռուսաստանի Դաշնությունում
- Դեկտեմբերի 26 - Գերագույն խորհուրդը վերջին անգամ է հանդիպում, և Խորհրդային Միությունը վերջապես փլուզվում է
- Դեկտեմբերի 27 - ՀՀ Զինվորական երդման տեքստը հաստատվեց ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած օրենքով
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 7 - Էդեն Ազար, բելգիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Հունվարի 8 - Հրայր Սիմոնյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
- Հունվարի 8 - Աննա Գրիգորյան, հայ քաղաքական գործիչ
- Հունվարի 15 - Լոիկ Նեգո, ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Հունվարի 26 - Նիկո Միրալեգրո, բրիտանացի դերասան
- Փետրվարի 4 - Անի Երանյան, հայ դերասանուհի, հաղորդավարուհի և երգչուհի
- Փետրվարի 17 - Մարկո Դ՛Ալեսսանդրո, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Մարտի 8 - Ռոբերտ Մակ, սլովակ ֆուտբոլիստ, գերմանական «Նյուրնբերգ» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի կիսապաշտպան
- Մարտի 14 - Մարտին Մոնտոյա Տորալբո, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի աջ թևի խաղացող
- Մարտի 20 - Մատտիա Դեստրո, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Մարտի 29 - Ֆաբիո Բորինի, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Ապրիլի 11 - Տիագո Ալկանտարա, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Հունիս 6 - Էրիկ Կարապետյան, հայ պոպ երգիչ։
- Հուլիսի 12 - Խամես Ռոդրիգես, կոլումբիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Հուլիսի 16 - Անդրոս Թաունսենդ, անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Սեպտեմբերի 29 - Ադեմ Լյայիչ, սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Հոկտեմբերի 5 - Թոռնիկե Շենգելիա, վրաց պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող
- Հոկտեմբերի 21 - Արթուր Ալեքսանյան, հայ հունահռոմեական ըմբշամարտիկ
- Հոկտեմբերի 27 - Աննա Գրիգորյան, հայ դերասանուհի, հաղորդավարուհի և մոդել
- Նոյեմբերի 16 - Պակ Հյոնգ Սիկ, հարավկորեացի երգիչ և դերասան
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 2 -
- Ռենատո Ռաշել, իտալացի դերասան, երգիչ և երգահան (ծ. 1912 թ.)
- Էդմոն Ժաբես, ֆրանսիացի բանաստեղծ (ծ. 1912 թ.)
- Հունվարի 4 - Սան Մաո, թայվանցի գրող (ծ. 1943 թ.)
- Հունվարի 5 -
- Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ (ծ. 1907 թ.)
- Ջոնի Էք, տձևների կրկեսի ամերիկացի արտիստ, կինոդերասան, նկարիչ, դիրիժոր, երաժիշտ-սաքսոֆոնահար, աճպարար, խաղային ավտոմատների սրահի սեփականատեր, լուսանկարիչ, ավտոմրցարշավորդ և մարմնամարզիկ (ծ. 1911 թ.)
- Հունվարի 6 -
- Ռոմեո Գալստյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից, պաշտպանության բանակի լեյտենանտ (1996, հետմահու) (ծ. 1968 թ.)
- Սերգեյ Սարխոշև, ասորի զինվորական, Խորհրդային Միության հերոս (1944), լեյտենանտ (ծ. 1913 թ.)
- Հունվարի 7 -
- Կոնդրատ Կրապիվա, խորհրդային և բելառուս գրող, ԲԽՍՀ ժողովրդական գրող (1956), ԲԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950) և փոխնախագահ (1956), ԽՄԿԿ անդամ (1941 թ.-ից) (ծ. 1896 թ.)
- Գավրիիլ Կոլեսնիկով, խորհրդային գրող, ԽՍՀՄ գրողների միության (1963) և Ռուսաստանի գրողների միության (1991) անդամ (ծ. 1907 թ.)
- Հունվարի 8 - Սթիվ Քլարկ, բրիտանացի կիթառահար և երգերի հեղինակ, «Դեֆ Լեփարդ» ռոք խմբի առաջատար կիթառահար և երգերի հիմնական հեղինակ (ծ. 1960 թ.)
- Հունվարի 11 - Կառլ Անդերսոն, ամերիկացի ֆիզիկոս (ծ. 1905 թ.)
- Հունվարի 12 - Վասկո Պրատոլինի, իտալացի գրող, հակաֆաշիստական Դիմադրության մասնակից, հետպատերազմյան Իտալիայի գրականության մեջ նեոռեալիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից (ծ. 1913 թ.)
- Հունվարի 14 - Լյութֆի Սարիմսակովա, ուզբեկ խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1967), ԽՄԿԿ անդամ (1944 թ.-ից) (ծ. 1896 թ.)
- Հունվարի 17 -
- Ուլաֆ V, Նորվեգիայի թագավոր (1957 թ.-ից), գեներալ և ծովակալ (1939), 1928 թ. ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն (ծ. 1903 թ.)
- Վլադիմիր Սկալիչկա, չեխ լեզվաբան, Չեխոսլովակիայի ԳԱ թղթակից անդամ (1964), Պրահայի Կարլովի համալսարանի դասախոս (1936 թ.-ից), պրոֆեսոր (1946 թ.-ից), Պրահայի լեզվաբանական խմբակի անդամ (ծ. 1909 թ.)
- Ջակոմո Մանցու, իտալացի քանդակագործ (ծ. 1908 թ.)
- Հունվարի 19 - Փոլ Վայս, գերմանացի և բրիտանացի մաթեմատիկոս և ֆիզիկոս-տեսաբան (ծ. 1911 թ.)
- Հունվարի 20 - Աստղիկ Քամալյան, հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978) (ծ. 1926 թ.)
- Հունվարի 23 -
- Էդուարդո Բիլեմջյան, բրազիլացի հայազգի լուսանկարիչ (ծ. 1907 թ.)
- Նորտրոպ Ֆրայ, կանադացի բանասեր, առասպելաբանության, գրականության և լեզվի հետազոտող-տեսաբան (ծ. 1912 թ.)
- Հունվարի 25 - Դիանա Տուրբայ, կոլումբացի լրագրող (ծ. 1950 թ.)
- Հունվարի 27 -
- Կարպիս Մուկասյան, հայ դերասան (ծ. 1925 թ.)
- Միրոսլավ Վալեկ, սլովակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի նախարար (ծ. 1927 թ.)
- Հունվարի 28 - Լեոնիդ Լենչ, խորհրդային գրող-երգիծաբան, սցենարիստ և դրամատուրգ, հումորիստ, ռազմական թղթակից և տնտեսագետ (ծ. 1905 թ.)
- Հունվարի 29 -
- Շախարբի Ալիև, կարաչայ-բալկար դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (ծ. 1937 թ.)
- Յասուսի Ինոուե, ճապոնացի գրող, լրագրող, բանաստեղծ և էսսեիստ (ծ. 1907 թ.)
- Հունվարի 30 - Ջոն Բարդին, ամերիկացի ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ (ծ. 1908 թ.)
Փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 1 - Ջովանի Վիլիոտտո, ամերիկացի բազմակին խաբեբա (ծ. 1930 թ.)
- Փետրվարի 4 - Յուոզաս Բալտուշիս, լիտվացի գրող, սցենարիստ, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ, Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954), Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող (1969) (ծ. 1909 թ.)
- Փետրվարի 5 -
- Գևորգ Տիգրանով, խորհրդային և հայ երաժշտագետ և մանկավարժ, ՀԽՍՀ (1945) և ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), արվեստագիտական տնօրեն (1947) (ծ. 1908 թ.)
- Դին Ջագեր, ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1950) (ծ. 1903 թ.)
- Լոուրենս Գոուինգ, անգլիացի նկարիչ, գրող և ուսուցիչ, «Բրիտանական կայսրության շքանշանի» ասպետ, Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (ծ. 1918 թ.)
- Փետրվարի 6 - Մարիա Սամբրանո, իսպանացի էսսեիստ և փիլիսոփա (ծ. 1904 թ.)
- Փետրվարի 7 - Ալեքսանդր Չաուշյան, հայ թավջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983) (ծ. 1917 թ.)
- Փետրվարի 8 - Համբարձում Սայադյան, հայ ճարտարագետ, քիմիկոս-տեխնոլոգ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1970), տեխնիկական գիտությունների դոցենտ (1945) (ծ. 1909 թ.)
- Փետրվարի 11 -
- Ալյա Ռախմանովա, ռուս գրող և կենսագիր (ծ. 1898 թ.)
- Վեսելին Անդրեև, բուլղարացի գրող, կոմունիստ, հասարակական-քաղաքական գործիչ (ծ. 1918 թ.)
- Փետրվարի 13 - Առնո Բրեքեր, գերմանացի քանդակագործ (ծ. 1900 թ.)
- Փետրվարի 14 - Կիմ Սլավին, խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1928 թ.)
- Փետրվարի 17 - Խորեն Տեր-Հարության, հայազգի աշխարհահռչակ քանդակագործ (ծ. 1909 թ.)
- Փետրվարի 18 - Լյու Չժեշեն, չինացի զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի բարձրակարգ օդաչու (ծ. 1914 թ.)
- Փետրվարի 21 -
- Մարգո Ֆոնտեյն, բրիտանացի բալետի պարուհի, Լոնդոնի Արքայական բալետի առաջատար պարուհի (ծ. 1919 թ.)
- Նուտան, հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր (ծ. 1936 թ.)
- Փետրվարի 23 - Արտաշես Քալանթարյան, հայ հրապարակախոս, երգիծաբան, արձակագիր, լրագրող, թարգմանիչ, դրամատուրգ (ծ. 1931 թ.)
- Փետրվարի 24 -
- Ալեքսեյ Լուկյանով, խորհրդային և էրզիացի բանաստեղծ, արձակագիր և լրագրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1935) (ծ. 1910 թ.)
- Հեկտոր Ռիալ, արգենտինացի ֆուտբոլիստ (ծ. 1928 թ.)
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 1 - Էդվին Հերբերտ Լենդ, ամերիկացի գիտնական և գյուտարար, «Պոլարոիդ» ընկերության հիմնադիր (ծ. 1909 թ.)
- Մարտի 2 - Սերժ Գենսբուր, ֆրանսիացի բանաստեղծ, երգահան, երգերի հեղինակ և երգիչ, դերասան, կինոռեժիսոր և կինոսցենարիստ (ծ. 1928 թ.)
- Մարտի 3 -
- Նիկոլայ Բագլեյ, խորհրդային և ուկրաինացի բասկետբոլիստ, 1964 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (ծ. 1937 թ.)
- Անատոլի Սազոնով, խորհրդային անիմացիոն ֆիլմերի կինոնկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1972), մանկավարժ, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, սցենարիստ (ծ. 1920 թ.)
- Մարտի 6 - Գրիգոր Հախինյան, հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) (ծ. 1926 թ.)
- Մարտի 7 - Ջոն Բարթա, հունգարացի դերասան (ծ. 1915 թ.)
- Մարտի 8 - Ջոն Բելերս, ամերիկացի գրող (ծ. 1938 թ.)
- Մարտի 10 - Ռուբեն Դրամբյան, հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945) (ծ. 1891 թ.)
- Մարտի 12 - Ուիլյամ Հայնեսեն, բանաստեղծ, գրող, կոմպոզիտոր և նկարիչ Ֆարերյան կղզիներից (ծ. 1900 թ.)
- Մարտի 14 - Մարջերի Շարփ, անգլիացի կին գրող, մեծահասակների համար 25, մանուկների համար 14 վեպերի, չորս պիեսի, երկու առեղծված-երկի և բազմաթիվ պատմվածքների հեղինակ (ծ. 1905 թ.)
- Մարտի 15 -
- Վլադիմիր Սելեզնյով, խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1928 թ.)
- Միոդրագ Բուլատովիչ, ծնունդով չեռնոգորիացի սերբ գրող, լրագրող և քաղաքական գործիչ (ծ. 1930 թ.)
- Մարտի 16 - Սարգիս Մանգասարյան, հայ նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ (1952 թ.-ից), Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970) (ծ. 1918 թ.)
- Մարտի 18 - Վիլմա Բանկի, հունգարական ծագմամբ ամերիկացի համր կինոյի դերասանուհի (ծ. 1901 թ.)
- Մարտի 20 - Դեյվիդ Լենգ, անգլիացի պատմաբան, կովկասագետ և հայագետ, Լոնդոնի համալսարանի կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր (ծ. 1924 թ.)
- Մարտի 21 - Լեո Ֆենդեր, ամերիկացի գյուտարար և «Ֆենդեր» ընկերության հիմնադիր (ծ. 1909 թ.)
- Մարտի 23 - Ելիզավետա Բագրյանա, բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ, մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ, Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983), Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950) (ծ. 1893 թ.)
- Մարտի 25 -
- Գրիշա Իսախանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1952 թ.)
- Սերգեյ Արխիպով, խորհրդային նկարիչ, մանկավարժ, ՌԽՖՍՀ նկարիչների միության անդամ, Միչուրինսկի պատվավոր քաղաքացի (ծ. 1897 թ.)
- Մարտի 28 - Ռուբեն Գրիգորյան, հայ ջութակահար, կոմպոզիտո և դիրիժոր (ծ. 1915 թ.)
- Մարտի 30 - Ալեքսանդր Ռոտինյան, հայ քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1961 թ.-ից) (ծ. 1913 թ.)
Ապրիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 1 -
- Վազգեն Ղազարյան, հայ ճարտարագետ-էներգետիկ, ԽՍՀՄ պատվավոր էներգետիկ, վաստակավոր շինարար (ծ. 1927 թ.)
- Մարթա Գրեմ, ամերիկացի պարուհի և խորեոգրաֆ, ամերիկյան ժամանակակից պարի՝ մոդեռնի հիմնադիր (ծ. 1894 թ.)
- Ապրիլի 3 -
- Անդրանիկ Բաղդասարյան, հայ աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971 թ.-ից) (ծ. 1918 թ.)
- Գրեհեմ Գրին, անգլիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ և լրագրող (ծ. 1904 թ.)
- Ապրիլի 4 -
- Գենադի Սոկոլով, խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան (ծ. 1927 թ.)
- Մաքս Ֆրիշ, շվեյցարացի աշխարհահռչակ վիպասան, թատերագիր (ծ. 1911 թ.)
- Ապրիլի 5 -
- Նոնա Բալաքյան, ամերիկահայ գրաքննադատ (ծ. 1918 թ.)
- Իսահակ Մինց, խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ 1936 թ.-ից), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), ԽՄԿԿ անդամ (1917 թ.-ից) (ծ. 1896 թ.)
- Ապրիլի 6 - Համլետ Քոչրյան, հայ արձակագիր, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, հրամանատար, Կապանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ (ծ. 1951 թ.)
- Ապրիլի 11 - Իվան Մարտինով, բուլղարացի գրող, կուսակցական գործիչ, Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1951) (ծ. 1912 թ.)
- Ապրիլի 12 - Ջեյմս Սքայլեր, ամերիկացի բանաստեղծ և արձակագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր (1980) (ծ. 1923 թ.)
- Ապրիլի 16 - Դևիդ Լին, բրիտանացի կինոռեժիսոր (ծ. 1908 թ.)
- Ապրիլի 18 - Օսթին Բրեդֆորդ Հիլ, անգլիացի համաճարակաբան (ծ. 1897 թ.)
- Ապրիլի 20 - Յումժագիյն Ցեդենբալ, Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության պետական և կուսակցական գործիչ, Մոնղոլական Ժողովրդա-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար, ՄԺՀ Մարշալ (1979) (ծ. 1916 թ.)
- Ապրիլի 22 -
- Միխեիլ Մեսխի, խորհրդային և վրացի ֆուտբոլիստ, հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), Եվրոպայի չեմպիոն (1960) ԽՍՀՄ հավաքականի կազմում և ԽՍՀՄ չեմպիոն (1964) Թբիլիսիի «Դինամոյի» կազմում (ծ. 1937 թ.)
- Սիլվիո Պիրիլո, բրազիլացի ֆուտբոլիստ և մարզիչ (ծ. 1916 թ.)
- Ապրիլի 23 - Ավետիս Տերունյան, ամերիկահայ լրագրող և գրող (ծ. 1909 թ.)
- Ապրիլի 24 - Նիկիտա Միխայլովսկի, խորհրդային դերասան (ծ. 1964 թ.)
- Ապրիլի 26 - Լարս Հալլ, ժամանակակից հնգամարտի շվեդ մարզիկ, Օլիմպիական չեմպիոն (1952, 1956) անհատական առաջնությունում, անհատական հաշվարկում աշխարհի կրկնակի չեմպիոն և թիմային առաջնությունում քառակի չեմպիոն (1949-1953) (ծ. 1927 թ.)
- Ապրիլի 28 - Քեն Քուրտիս, ամերիկացի դերասան, պրոդյուսեր (ծ. 1916 թ.)
- Ապրիլի 30 -
- Սիմոն Աչիկգյոզյան, հայ ինժեներ-երկրաբան, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար (ծ. 1939 թ.)
- Թաթուլ Կրպեյան, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու) (ծ. 1965 թ.)
- Արթուր Կարապետյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1967 թ.)
Մայիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 3 -
- Պերճ Ակնունի, հայ նկարիչ (ծ. 1921 թ.)
- Եվգենի Միշուստին, խորհրդային մանրէաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1974), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961) (ծ. 1901 թ.)
- Եժի Կոսինսկի, լեհ-հրեական ծագումով ամերիկացի գրող (ծ. 1933 թ.)
- Մայիսի 4 - Մուշեղ Մխոյան, հայ ազատամարտիկ, Արցախյան շարժման մասնակից (ծ. 1951 թ.)
- Մայիսի 6 - Պատո Անանյան, հայ բեմանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946) (ծ. 1911 թ.)
- Մայիսի 7 - Գեդիմինաս Կարկա, թատրոնի և կինոյի խորհրդային և լիտվացի դերասան և ռեժիսոր, Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988) (ծ. 1922 թ.)
- Մայիսի 8 -
- Գեղամ Սևան, հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1983), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1963 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1969 թ.-ից) (ծ. 1926 թ.)
- Ռուդոլֆ Սերկին, ամերիկացի դաշնակահար և ուսուցիչ (ծ. 1903 թ.)
- Ռոննի Բրոուդի, բրիտանացի դերասան (ծ. 1918 թ.)
- Մայիսի 9 -
- Գրիշա Մարգարյան, հայ շինարար, ՀԽՍՀ վաստակավոր շինարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981), ԽՍՀՄ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Երևանի պատվավոր քաղաքացի (1984) (ծ. 1929 թ.)
- Յանկա Դյագիլևա, խորհրդային երգչուհի և հեղինակ-կատարող, «Քաղաքացիական պաշտպանություն», «Մեծ Հոկտեմբերներ» և այլ պանկ-ռոք խմբերի մասնակից (ծ. 1966 թ.)
- Մայիսի 10 - Բելա Բալաշա, հունգարացի տնտեսագետ (ծ. 1928 թ.)
- Մայիսի 11 - Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (ծ. 1908 թ.)
- Մայիսի 12 - Անդրեյ Կուտորկին, էրզիացի բանաստեղծ, արձակագիր (ծ. 1906 թ.)
- Մայիսի 13 -
- Սառա Դավթյան, հայ հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974) (ծ. 1908 թ.)
- Դելյա Պարոդի, արգենտինացի պերոնիստ քաղաքական գործիչ (ծ. 1913 թ.)
- Մայիսի 14 -
- Տաճատ Օգանեսով, հայ գեղանկարիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968) (ծ. 1922 թ.)
- Ալադար Գերևիչ, հունգարացի սուսերամարտիկ (ծ. 1910 թ.)
- Մայիսի 15 -
- Նիկոլայ Տարականով, խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան (ծ. 1913 թ.)
- Ամադու Ամպատե Բա, մալիացի գրող և ազգագրագետ (ծ. 1901 թ.)
- Մայիսի 18 - Մարատ Մարինոսյան, հայ ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1925 թ.)
- Մայիսի 20 -
- Քաջիկ Սարգսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1965 թ.)
- Զոֆյա Խոմենտովսկայա, միջպատերազմյան շրջանի ամենաակտիվ լեհ լուսանկարչուհիներից մեկը (ծ. 1902 թ.)
- Մայիսի 21 -
- Իոան Պետրու Կուլիանու, կրոնի, մշակույթի և գաղափարների ռումինացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքական ակնարկների հեղինակ և կարճ պատմվածքների գրող (ծ. 1950 թ.)
- Ռաջիվ Գանդի, հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ (1984-1989) (ծ. 1944 թ.)
- Մայիսի 22 -
- Վազգեն Հայրապետյան, խորհրդային և հայ վիրուսաբան, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961) (ծ. 1909 թ.)
- Շրիպադ Ամրիտ Դանգե, հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամ (ծ. 1899 թ.)
- Մայիսի 23 - Վիլհելմ Կեմպֆ, աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր (ծ. 1895 թ.)
- Մայիսի 31 - Լևոն Երզինկյան, խորհրդային և հայ մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1971) (ծ. 1906 թ.)
Հունիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 2 - Վերա Պավլենկո, խորհրդային նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, ՈւԽՍՀ ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ (1960), ճենապակու վրա պետրիկովյան նկարազարդման հիմնադիրներից մեկը (ծ. 1912 թ.)
- Հունիսի 5 -
- Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1960), Ուզբեկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1957) (ծ. 1907 թ.)
- Հո Ջոնգ-Սուկ, Կորեայի կոմունիստական կուսակցության և Կորեայի սեռային ազատագրման շարժման նշանավոր կին գործիչ ճապոնական իշխանության տարիներին (ծ. 1908 թ.)
- Հունիսի 6 -
- Կարեն Մարգարյան, հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1964 թ.)
- Նորայր Բաղդասարյան, հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1984 թ.-ից) (ծ. 1951 թ.)
- Ստելլա Ջոնս, նորզելանդացի դրամատուրգ և գրող (ծ. 1904 թ.)
- Հունիսի 9 -
- Գրիգոր Ղարիբյան, հայ ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971, թղթակից անդամ՝ 1963 թ.-ից) (ծ. 1924 թ.)
- Կլաուդիո Արաու, չիլիացի դաշնակահար (ծ. 1903 թ.)
- Հունիսի 10 - Վերկոր, ֆրանսիացի գրող, նկարիչ (ծ. 1902 թ.)
- Հունիսի 14 -
- Վլադիմիր Պետրով, խորհրդային դիվանագետ և հետախույզ (ծ. 1907 թ.)
- Փեգի Էշքրոֆթ, բրիտանացի դերասանուհի (ծ. 1907 թ.)
- Հունիսի 15 - Ուիլյամ Արթուր Լյուիս, բրիտանացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1979) (ծ. 1915 թ.)
- Հունիսի 18 -
- Ռուբեն Նազարեթյան, հայ դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972) (ծ. 1925 թ.)
- Կոնստանտին Պրիյմա, խորհրդային գրականագետ, առաջատար շոլոխովագետներից մեկը (ծ. 1912 թ.)
- Հունիսի 19 - Ջին Արթուր, ամերիկացի դերասանուհի (ծ. 1900 թ.)
- Հունիսի 27 - Կլաաս Բրուինսմա, նիդերլանդացի խոշոր նարկոբարոն (ծ. 1953 թ.)
- Հունիսի 30 -
- Թամարա Խանում, խորհրդային և ուզբեկ հայազգի պարուհի, երգչուհի և բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1956), Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (ծ. 1906 թ.)
- Մարինա Պլոտնիկովա, խորհրդային աշակերտուհի, միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ՌԴ առաջին կին հերոս (1992, հետմահու) (ծ. 1974 թ.)
Հուլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 1 -
- Վահագն Բագրատունի, հայ դերասան, բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1983) (ծ. 1938 թ.)
- Դմիտրի Ժուրավլյով, թատրոնի ու կինոյի խորհրդային դերասան, էստրադային արտիստ, ասմունքի վարպետ, ռեժիսոր և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1949) (ծ. 1900 թ.)
- Մայքլ Լենդոն, ամերիկացի հեռուստատեսային դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր (ծ. 1936 թ.)
- Հուլիսի 2 -
- Հայկազ Ազիզբեկյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1976), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1914 թ.)
- Լի Ռեմիք, ամերիկացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր, «Օսկար» և «Թոնի» մրցանակների հավակնորդ (ծ. 1935 թ.)
- Հուլիսի 10 - Օսե Բյու, նորվեգացի դերասանուհի (ծ. 1904 թ.)
- Հուլիսի 11 - Մուշեղ Անտոնյան, հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1958 թ.)
- Հուլիսի 12 - Պաուլինա Ստանչևա, բուլղարացի մանկական գրող, բանաստեղծուհի, Բուլղարիայի Գրողների միության անդամ (ծ. 1907 թ.)
- Հուլիսի 16 - Մեյնդերտ Դե Յոնգ, նիդեռլանդական ծագմամբ ամերիկացի մանկագիր (ծ. 1906 թ.)
- Հուլիսի 20 - Ջիվան Աբրահամյան, հայ ռազմական գործիչ, ազատամարտիկ, Հայաստանի Ազգային հերոս (1996 թ., հետմահու) (ծ. 1961 թ.)
- Հուլիսի 23 -
- Վալենտինա Աճեմյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971), Հայաստանի ճարտարապետների միության անդամ (ծ. 1913 թ.)
- Միխայիլ Յասնով, խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), ԽՄԿԿ անդամ (1925 թ.-ից) (ծ. 1906 թ.)
- Նորա Գալ, ռուսերեն, անգլերեն և ֆրանսիական գրականության խորհրդային թարգմանիչ, գրականագետ, քննադատ և թարգմանության տեսաբան, խմբագիր (ծ. 1912 թ.)
- Հուլիսի 24 - Իսահակ Բաշևիս Զինգեր, հրեական ծագմամբ ամերիկացի գրող (ծ. 1904 թ.)
- Հուլիսի 25 - Լազար Կագանովիչ, բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, ՌԿԿ կենտկոմի անդամ (1923-1924), կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ (1924-1957), ԽՄԿԿ Կենտկոմի Կազմբյուրոյի անդամ (1924-1925, 1928-1946), ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար (1924-1925, 1928-1939), ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ(բ) (1924-1925, 1928-1939), ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ (1928-1939), 1926-1930), կենտկոմի քաղբյուրոյի անդամ (1930-1957) (ծ. 1893 թ.)
- Հուլիսի 27 - Հովհաննես Ղուկասյան, հայ գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1947 թ.-ից) (ծ. 1919 թ.)
- Հուլիսի 30 - Սերգեյ Շերվինսկի, խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և արվեստագետ (ծ. 1892 թ.)
- Հուլիսի 31 - Դավիթ Սահակյան, հայ մեքենագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971) (ծ. 1922 թ.)
Օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 1 - Յուսուֆ Իդրիս, եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ (ծ. 1927 թ.)
- Օգոստոսի 2 - Բորիս Ուգարով, խորհրդային գեղանկարիչ, արվեստագիտության թեկնածու, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1983-1991) (ծ. 1922 թ.)
- Օգոստոսի 4 - Եվգենի Դրագունով, խորհրդային կոնստրուկտոր-զինագործ, հրաձգային մարզական և մարտական բազմաթիվ զինատեսակների ստեղծող (ծ. 1920 թ.)
- Օգոստոսի 6 - Ռոլանդ Միչեներ, կանադացի քաղաքական գործիչ, թագավորական փաստաբան (ծ. 1900 թ.)
- Օգոստոսի 8 -
- Իվան Կոժեդուբ, խորհրդային ռազմական օդաչու և ռազմական ղեկավար, ավիացիայի մարշալ (1985), Խորհրդային Միության եռակի հերոս (1944, 1944, 1945), ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1946-1962), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991) (ծ. 1920 թ.)
- Ջեյմս Իրվին, ամերիկացի փորձարկու-օդաչու, ինժեներ և տիեզերագնաց (ծ. 1930 թ.)
- Օգոստոսի 10 - Տադեուշ Նովակ, լեհ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ, Լեհաստանի գրողների միության անդամ (ծ. 1930 թ.)
- Օգոստոսի 15 - Ստեփան Կևորկով, խորհրդային և հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967), ԽՄԿԿ անդամ (1945 թ.-ից), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (ծ. 1903 թ.)
- Օգոստոսի 16 - Միխայիլ Վտուլկին, էրզիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող (ծ. 1929 թ.)
- Օգոստոսի 18 - Ալեքսանդր Միքայելյան, խորհրդային և հայ սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (ծ. 1928 թ.)
- Օգոստոսի 21 - Վրույր Ղազարյան, խորհրդային և հայ անասնաբույժ (ծ. 1902 թ.)
- Օգոստոսի 22 -
- Բորիս Պուգո, խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Լատվիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար (1984-1988), ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ և ԽՄԿԿ Կենտկոմի նախագահ (1988-1991), ԽՍՀՄ ներքին գործերի նախարար (1990-1991), ԱԴՊԿ անդամ (1991) (ծ. 1937 թ.)
- Վլադիսլավ Կովալյով, խորհրդային գրականագետ և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (ծ. 1922 թ.)
- Օգոստոսի 23 - Ագնեշ Նեմեշ Նաձ, հունգարացի բանաստեղծ, մանկավարժ և թարգմանիչ (ծ. 1922 թ.)
- Օգոստոսի 27 -
- Մարտին Կարադաղյան, արգենտինահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան (ծ. 1922 թ.)
- Մայկ Նաումենկո, խորհրդային ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, «Զոոպարկ» խմբի հիմնադիր (ծ. 1955 թ.)
- Օգոստոսի 29 - Օգսեն Ասատրյան, հայ նկարիչ, գրաֆիկ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (ծ. 1914 թ.)
- Օգոստոսի 30 - Ժան Թենգլի, շվեյցարացի քանդակագործ, դադաիզմով ոգեշնչված կինետիկ արվեստի ներկայացուցիչ (ծ. 1925 թ.)
Սեպտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 2 -
- Լորա Ռայդինգ, ամերիկացի գրող (ծ. 1901 թ.)
- Ալֆոնսո Գարսիա Ռոբլես, մեքսիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Մեքսիկայի արտաքին գործերի նախարար (1975-1976), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982) (ծ. 1911 թ.)
- Սեպտեմբերի 3 -
- Ֆրենկ Կապրա, իտալական ծագումով ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի եռակի դափնեկիր (1935, 1937, 1939) (ծ. 1897 թ.)
- Ժան Բուրգուեն, ֆրանսիացի կինոօպերատոր (ծ. 1913 թ.)
- Սեպտեմբերի 4 - Դոթի Ուեստ, ամերիկացի քանթրի ոճի երգչուհի և երգահան, տասից ավելի երաժշտական դափնեկրերի մրցանակակիր (ծ. 1932 թ.)
- Սեպտեմբերի 5 - Ալեքսանդր Պուշնին, խորհրդային գեղանկարիչ, մանկավարժ, Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ (ծ. 1921 թ.)
- Սեպտեմբերի 7 - Էդվին ՄաքՄիլան, ամերիկացի քիմիկոս (ծ. 1907 թ.)
- Սեպտեմբերի 8 -
- Կոնստանտին Օհանջանյան, հայ ճարտարապետ, ինժեներ-շինարար, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968), Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1946) (ծ. 1912 թ.)
- Բրեդ Դեյվիս, ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր (ծ. 1949 թ.)
- Սեպտեմբերի 10 - Տիրան Աճեմյան, հայ ծաղրանկարիչ և դերասան (ծ. 1902 թ.)
- Սեպտեմբերի 12 - Համլետ Մաքսապետյան, խորհրդային և հայ ինժեներ-մեխանիկ, պահեստի ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1966), ԽՄԿԿ անդամ (1940 թ.-ից), գնդապետ (1960), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1980) (ծ. 1920 թ.)
- Սեպտեմբերի 15 -
- Դոլորես Զոհրապ-Լիբման, Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր, կանանց իրավունքների մարտիկ և գրող, մարդասեր (ծ. 1896 թ.)
- Սուլխան Ցինցաձե, խորհրդային և վրացի կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961), ԽՄԿԿ անդամ (1966 թ.-ից) (ծ. 1925 թ.)
- Լուիս Միրո, իսպանացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ (ծ. 1913 թ.)
- Սեպտեմբերի 16 - Օլգա Սպեսիվցևա, ռուս բալերինա (ծ. 1895 թ.)
- Սեպտեմբերի 17 -
- Եվգենյա Խաչիկյան, խորհրդային և հայ օպերային երգչուհի (քնարա-դրամատիկական սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961) (ծ. 1915 թ.)
- Ֆրենկ Նեթթեր, ամերիկացի վիրաբույժ և բժշկական նկարազարդող, Նյու Յորքի բժշկության ակադեմիայի անդամ (ծ. 1906 թ.)
- Սեպտեմբերի 21 - Վլադիմիր Բարովիչ, հարավսլավացի կոնտր-ադմիրալ (ծ. 1939 թ.)
- Սեպտեմբերի 24 - Թեոդոր Սուս Գեյսել, ամերիկացի գրող և ծաղրանկարիչ (ծ. 1904 թ.)
- Սեպտեմբերի 25 -
- Գեորգի Մարկով, խորհրդային գրող, հասարակական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԽՄԿԿ անդամ (1946 թ.-ից) (ծ. 1911 թ.)
- Կլաուս Բարբիե, գերմանացի ռազմական հանցագործ (ծ. 1913 թ.)
- Սեպտեմբերի 27 - Ունա Օ'Նիլ, ամերիկացի դերասանուհի (ծ. 1925 թ.)
- Սեպտեմբերի 28 - Մայլս Դևիս, ամերիկացի ջազային շեփորահար և խմբի ղեկավար (ծ. 1926 թ.)
- Սեպտեմբերի 30 - Բադալ Մուրադյան, խորհրդային և հայ պետական գործիչ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1966-1972) (ծ. 1915 թ.)
Հոկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 1 - Արամ Սամվելյան, հայ օպերային երգիչ, դրամատիկ տենոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956), Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը (ծ. 1908 թ.)
- Հոկտեմբերի 2 - Գիա Նադարեիշվիլի, վրացի շախմատիստ և կոմպոզիտոր, միջազգային գրոսմայստեր և իրավարար (1960, 1980), ԽՍՀՄ-ի 1971 թ. և 1972 թ. շախմատի չեմպիոն, ԽՍՀՄ-ի շախմատի ֆեդերացիայի հանձնաժողովի նախագահ (1989-1990) (ծ. 1921 թ.)
- Հոկտեմբերի 3 - Աբրիկ Արզումանյան, հայ ազատամարտիկ, ՊԲ կրտսեր լեյտենանտ (1996, հետմահու) (ծ. 1960 թ.)
- Հոկտեմբերի 5 - Ֆելիքս Գուլանյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ և նկարիչ-ձևավորող (ծ. 1937 թ.)
- Հոկտեմբերի 6 - Իգոր Տալկով, խորհրդային ռոք-երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, բանաստեղծ և կինոդերասան (ծ. 1956 թ.)
- Հոկտեմբերի 7 - Նատալյա Գինզբուրգ, իտալացի գրող (ծ. 1916 թ.)
- Հոկտեմբերի 8 -
- Մարիա Զուբրեևա, խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, դեկորատոր, ՌԽՖՍՀ նկարիչների միության լենինգրադյան կազմակերպության անդամ (ծ. 1900 թ.)
- Զոսկա Վերաս, բելառուս բանաստեղծուհի, գրող, նկարչուհի և հասարակական գործիչ (ծ. 1892 թ.)
- Դագմար Լանգե, շվեդ գրող, դետեկտիվների հեղինակ և մանկավարժ (ծ. 1914 թ.)
- Հոկտեմբերի 10 - Էրիկ Լևին, խորհրդային երգիծաբան, բանաստեղծ և էստրադային դրամատուրգ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), «Կրոկոդիլ» ամսագրի կրկնակի մրցանակակիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1981 թ.-ից) (ծ. 1933 թ.)
- Հոկտեմբերի 12 - Ռեջիս Թումի, ամերիկացի դերասան (ծ. 1898 թ.)
- Հոկտեմբերի 16 - Առաքել Առաքելյան, հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (ծ. 1927 թ.)
- Հոկտեմբերի 20 - Վասիլի Սլեպչենկո, ռուս նկարիչ, «Արվեստ կամ մահ» միության անդամ (ծ. 1962 թ.)
- Հոկտեմբերի 21 - Լև Չեգորովսկի, խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1914 թ.)
- Հոկտեմբերի 23 -
- Ահմադխան Աբու-Բաքար, խորհրդային և դաղստանցի արձակագիր, թատերագիր, բանաստեղծ, հրապարակախոս, սցենարիստ (ծ. 1931 թ.)
- Յուլիուս Տորմա, էթնիկ սլովակ, հունգարացի բռնցքամարտիկ, Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն (1948), Եվրոպայի չեմպիոն (1949) (ծ. 1922 թ.)
- Հոկտեմբերի 25 - Մարկոս Արզումանյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985), Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՄԿԿ անդամ (1943 թ.-ից), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1912 թ.)
- Հոկտեմբերի 26 - Ռուբեն Աղամիրզյան, հայ բեմադրիչ, դերասան, մանկավարժ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983) (ծ. 1922 թ.)
- Հոկտեմբերի 27 - Իսմայիլ Շառոյան, ազգությամբ եզդի ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից (ծ. 1965 թ.)
- Հոկտեմբերի 28 - Վիկտոր Վասիլենկո, խորհրդային արվեստի պատմաբան, բանաստեղծ, արվեստագիտության դոկտոր (1971), պրոֆեսոր (1974) (ծ. 1905 թ.)
- Հոկտեմբերի 29 - Մարիո Շելբա, իտալացի քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի վարչապետ (1954-1955) (ծ. 1901 թ.)
- Հոկտեմբերի 31 -
- Սեդա Մարության, այգեգործության, կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառի հայ գիտնական, կենսբանական գիտությունների դոկտոր (1976) (ծ. 1925 թ.)
- Ելենա Ժուկովա, խորհրդային նկարչուհի և գծանկարչուհի, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1906 թ.)
Նոյեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 2 - Ալեքսանդր Արարատյան, խորհրդային և հայ բուսաբան–բջջաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու (1940), դոցենտ (1951), գիտությունների վաստակավոր գործիչ (1940) (ծ. 1897 թ.)
- Նոյեմբերի 4 - Բարխուդար Գալստյան, հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից (ծ. 1958 թ.)
- Նոյեմբերի 6 -
- Սերգեյ Սլիպչենկո, խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան (ծ. 1912 թ.)
- Ջին Թիրնի, ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի հավակնորդ (ծ. 1920 թ.)
- Նոյեմբերի 7 -
- Սամվել Խաչատրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս (ծ. 1962 թ.)
- Տոուկո Վալիո Լակսոնեն, ֆինլանդացի գրաֆիկական նկարիչ (ծ. 1920 թ.)
- Նոյեմբերի 8 - Կիմ Մուրադյան, հայ միջնադարագետ, հայագետ, բյուզանդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (ծ. 1938 թ.)
- Նոյեմբերի 9 -
- Նոյեմբերի 11 - Նադեժդա Շտեյնմիլլեր, խորհրդային նկարչուհի, բեմանկարիչ, դեկորատոր և գրաֆիկ, ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ (ծ. 1915 թ.)
- Նոյեմբերի 16 - Թաթուլ Խաչատրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1956 թ.)
- Նոյեմբերի 18 -
- Սամանդար Անտոնյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1949 թ.)
- Գուստավ Հուսակ, սլովակ քաղաքական գործիչ, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) գլխավոր քարտուղար (1969-1987), Չեխոսլովակիայի նախագահ (1975-1989) (ծ. 1913 թ.)
- Նոյեմբերի 20 - Յուլյա Դրունինա, խորհրդային բանաստեղծուհի, ՌԽՖՍՀ Մ. Գորկու անվան պետական մրցանակի դափնեկիր (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՍՀՄ գրողների միության և ՌԽՖՍՀ գրողների միության քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1925 թ.)
- Նոյեմբերի 22 - Տադասի Իմաի, ճապոնացի կինոռեժիսոր (ծ. 1912 թ.)
- Նոյեմբերի 23 -
- Նիկոլայ Բուրանով, խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1920 թ.)
- Կլաուս Կինսկի, գերմանացի դերասան (ծ. 1926 թ.)
- Նոյեմբերի 24 -
- Սերգեյ Սարգսյան, հայ ինժեներ-տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969), ՌԽՖՍՀ գիտությունների վաստաստակավոր գործիչ (1977) (ծ. 1921 թ.)
- Վռամ Հովսեփյան, հայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958 թ.-ից) (ծ. 1925 թ.)
- Ֆրեդի Մերկուրի, բրիտանացի աշխարհահռչակ երգիչ, «Քուին» ռոք խմբի վոկալիստ (ծ. 1946 թ.)
- Նոյեմբերի 30 - Միքայել Չայլախյան, հայ ֆիտոֆիզիոլոգ, ԽՍՀՄ ԳԱ (1968) և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967) (ծ. 1902 թ.)
Դեկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 1 - Ջորջ Սթիգլեր, ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982) (ծ. 1911 թ.)
- Դեկտեմբերի 3 - Աբգար Հովհաննիսյան, խորհրդային և հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1938), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1940), ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1947) (ծ. 1908 թ.)
- Դեկտեմբերի 5 - Վալերի Խաչատրյան, հայ ազատամարտիկ, վիրաբույժ (ծ. 1947 թ.)
- Դեկտեմբերի 6 -
- Վասիլի Ռադաև, էրզիացի ժողովրդական գրող և բանաստեղծ, «Սիյաժիր» ազգային էպոսի ստեղծող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1966), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից (ծ. 1907 թ.)
- Ռիչարդ Սթոուն, անգլիացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1984) (ծ. 1913 թ.)
- Դեկտեմբերի 7 - Ալեքսանդր Թևոսյան, հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978) (ծ. 1927 թ.)
- Դեկտեմբերի 8 - Ֆեոդոր Կոնստանտինով, խորհրդային փիլիսոփա, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964) (ծ. 1901 թ.)
- Դեկտեմբերի 9 -
- Տիգրան Սարգսյան, հայ ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից (ծ. 1965 թ.)
- Բերենիս Էբբոտ, ամերիկացի առաջին կին լուսանկարիչ (ծ. 1898 թ.)
- Տիգրան Սարգսյան, հայ ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից (ծ. 1965 թ.)
- Դեկտեմբերի 10 -
- Դավիթ Սարապյան, հայ գրող, ազատագրական շարժման գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1966 թ.)
- Ֆրանկո Մարիա Մալֆատի, իտալացի պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ (1970-1972), Իտալիայի արտաքին գործերի նախարար (1979-1980) (ծ. 1927 թ.)
- Դեկտեմբերի 11 -
- Անդրանիկ Արարատ, գրող, խմբագիր-հրատարակիչ (ծ. 1922 թ.)
- Արթուր Նիլս Լունդքվիստ, շվեդ գրող, հասարակական գործիչ, Շվեդական ակադեմիայի անդամ (1968) (ծ. 1906 թ.)
- Դեկտեմբերի 12 - Մոշե Կաստել, իսրայելցի նկարիչ (ծ. 1909 թ.)
- Դեկտեմբերի 13 - Անդրե Պիեռ դը Մանդյարգ, ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ (ծ. 1909 թ.)
- Դեկտեմբերի 15 -
- Ելիզավետա Աբդուլովա-Մետելսկայա, Մոսկվայի պետական մանկական թատրոնի դերասանուհի (ծ. 1908 թ.)
- Կարեն Կոստանդյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1964 թ.)
- Աննա Պետրյաևա, խորհրդային բժիշկ, Սմոլենսկի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ (1945-1970), պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (ծ. 1894 թ.)
- Գրեյթ Մոստնի, ավստրիական ծագմամբ չիլիացի գիտնական-մարդաբան (ծ. 1914 թ.)
- Դեկտեմբերի 16 -
- Վարդան Բախշյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1965 թ.)
- Վաչե Ռոստոմյան, հայ ազատամարտիկ, երկրաբան, ուսուցիչ, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ (ծ. 1961 թ.)
- Գագիկ Գրիգորյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1971 թ.)
- Դեկտեմբերի 17 - Ալեքսանդր Ապշև, խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում, 1964 թ. ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վարպետ (1964) (ծ. 1939 թ.)
- Դեկտեմբերի 18 - Ալեքսանդր Կովալյով, խորհրդային և ուկրաինացի քանդակագործ, Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1979), հաստոցային և մոնումենտալ դիմանկարների վարպետ (ծ. 1915 թ.)
- Դեկտեմբերի 22 - Էռնստ Կշենեկ, ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտագետ և մանկավարժ (ծ. 1900 թ.)
- Դեկտեմբերի 25 - Բարունակ Թովմասյան, հայ հասարակական գործիչ, Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից (ծ. 1910 թ.)
- Դեկտեմբերի 26 -
- Արամ Ղարիբյան, հայ նկարիչ, քանդակագործ (ծ. 1911 թ.)
- Ռևազ Ինանիշվիլի, վրացի արձակագիր (ծ. 1926 թ.)
- Դեկտեմբերի 28 -
- Վաղարշ Ազատյան, հայ խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու (1940), դոցենտ (ծ. 1904 թ.)
- Գագիկ Սահակյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1973 թ.)
- Գրիգորի Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1966 թ.)
- Կասանդրա Հարիս, ավստրալիացի և ամերիկացի դերասանուհի (ծ. 1948 թ.)
- Դեկտեմբերի 29 - Էդուարդ Աղայան, հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970) (ծ. 1913 թ.)
- Դեկտեմբերի 30 - Մկրտիչ Համբարձումյան, հայ կենսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1907 թ.)